Sunday, December 30, 2012
Tuesday, December 25, 2012
Հայկական ռոք
ռոք երաժշտության հայկական տարբերակն է, որ սկիզբ առավ 1960-ական թվականների կեսերից Հայկական ԽՍՀ-ում: Երևանում, Լենինականում և Կիրովականում
գործում
էին
համամիութենական
մակարդակի
մեծաթիվ
ռոք-խմբեր
և
կատարողներ,
այդ
թվում
Արթուր
Մեսչյանի
«Առաքյալները»,
«Կալեյդոսկոպ»,
«1+2», ևն,
Երևանի
«Դինամո»
դահլիճում
տեղի
էին
ունենում
միջհանրապետական
ռոք-փառատոներ:
Չնայած
հետագա
պետական
ճնշումներին
և
միջամտություններին
(այսպես,
Ստաս
Նամինի
խումբը
1980-ին
արտաքսվեց
Հայաստանից),
1980-ականներին
հայտնվեցին
նոր
սերնդի
հետաքրքիր
խմբեր
- «Ասպարեզը»,
որ
ալբոմ
թողարկեց
սովետական
«Մելոդիա»
ֆիրմայում,
և
Արթուր
Միտինյանի
լեգենդար
«Այասը»
(Երևանի
-"Rock, Rock, Rock" և Սիսիանի փառատոների հաղթող): Սիրված խմբերի թվում էին «Տարերքը», հետագայում ԱՄՆ տեղափոխված "Տեսիլքը" և Արթուր
Սահակյանի
«Մաքսիմումը»
հարդ-ռոք հիթերի
իր
մեկնաբանություններով:
Ոստան Հայոցի վոկալիստ՝ Հովհանը, 2007-ի Օգոստոսի
25-ի
«Համակարգից
Դուրս»
Ռոք
Փառատոնի
ժամանակ1982-ին Լիդայի (Բելոռուսիա) Միջազգային փառատոնում մրցանակ շահեց Լենինականի «Բամբիռ» խումբը:
1986-ին հայտնվեց հայկական ռոքի թերևս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը- «Ոստան Հայոցը», որ ընդմիջումներով գոյություն ունի մինչ օրս:
«Ոստան
Հայոցի»
նախընտրած
ոճը
իրենց
իսկ
շնորհիվ
հայացված
հարդ-ռոքն է: Խմբի անդամներից
Արեգ
Նազարյանը
Հայաստանի
սիրված
երաժիշտներից
և
հնչյունավորողներից
է,
«Կիլիկիա»
նավի
անձնակազմի
անդամ,
մեծ
է
նրա
ներդրումը
և
հայկական
ռոքի
ու
նրա
արիական
փիլիսոփայության
կազմավորման
գործում:
«Dumbarton Oaks»-ը հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ միախառնեց
ռոքի
ու
դասականի
տարրերը
ինչպես
ասենք
"Once Upon a Time There Lived a Cadence" կոմպոզիցիայում: Հետագայում
ճանաչում
ձեռք
բերեցին
«MDP» և
«Oaksenham» խմբերը:
Սկսած 1980-ականներից սեփական երգերի կատարումներով հանդես է գալիս
Վահան
Արծրունին,
որն
իր
ինքնատիպ
ոճով
ու
հաճախակի
համերգներով
դարձավ
Հայաստանում
թե
նրա
սահմաններից
դուրս
ճանաչված
արվեստագետ:
Արծրունին
«Գաուդեամուս»
երևանյան
ռոք-փառատոների
կազմակերպիչն
էր,
որտեղ
հանդես
էին
գալիս
«Ոստան
Հայոցը»,
«Strangers»-ը, «Hieronymus Bosch»-ը, մոսկովյան «Կրեմատորին»: Նրա հիմնած
«Artsruni»-ն արժանացավ եվրոպական երաժշտագետների բարձր գնահատականին:
«Lav Eli»-ի ղեկավար Գոռ Մխիթարյանը հաջողության հասավ նաև ԱՄՆ-ում:
Ներկայումս ակտիվորեն գործող խմբերից են «The Kings' Cross»-ը,
«Alter Ego»-ն, «Նաիրի»-ն և «Empyray»-ը,«Daeron»-ը:
Նոր սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց համարում են հայ-ամերիկյան «Սիսթմ Օֆ Ը Դաուն»-ի հետևորդներ: Երիտասարդների կողմից սիրված
խմբերից
են
«Դորիանս»-ը,«The
Beautified Project»-ը,«Սարդ»-ը, «Բամբիռ»-ը, «Աստծո Բանակը», «Որդան Կարմիր», «Ռեինկարնացիա»-ը և «Արամազդ»
սփիդ-մեթալ
խումբը:Կան նաև հայկական
բլեք
(սև)մետալ
խմբեր՝
Ռահվիրան,Blood
Covenant -ը,Դիվահարը,Բոկռագ
Death մետալ
խումբը
B.Y.O.B
սինգլ Mezmerize ալբոմից
Թողարկվել է Օգոստոսի
2, 2005
Ձայնագրվել է փետրվար-մարտ
2003, Cello Studios, Կալիֆորնիա
Ժանր Ալտերնատիվ
մետալ
Տևողություն 4:17
Լեզու Անգլերեն
Լեյբլ American
Recordings / Columbia Records
Պրոդյուսեր Ռիք Ռուբին,
Դարոն
Մալաքյան
System of a Down խմբի սինգլների տարեգրություն
Innervision
«B.Y.O.B.» («Bring Your Own Bombs») ամերիկահայ System of a
Down խմբի
առաջին
սինգլն
է
իրենց
չորրորդ՝
Mezmerize ալբոմից:
Երգը
նվիիրված
է
Իրաքյան
պատերազմին:
Տեսահոլովակը պատրաստվել է ռեժիսոր Ջեյք Նավաի կողմից: Այստեղ ցուցադրվում են զինվորական խմբավորումներ, որոնք դիմակներով
քայլում
են
քաղաքի
միջով,
և
իրենց
վրա
երևում
են
«DIE», «TRUTH», «OBEY» և «GOD» խոսքերը, և իրենց մեջտեղում նվագում է System of a Down խումբը: Կրկներգի
ժամանակ
խումբը
ցույց
են
տալիս
գիշերային
ակումբում:
System of a Down խումբը «B.Y.O.B.» երգով հաղթեց
Grammy 48-րդ
մրցանակաբաշխության
«Լավագույն
կենդանի
կատարում»
մրցանակը:
[1]
Երգը «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը:
Ըստ «Digital Dream»-ի «Լավագույն 100 կիթառային րիֆֆներ»
ցանկում
զբաղեցրել
է
63-րդ
հորիզոնականը:[2]
Ստանդարտ տարբերակ
# Անվանում
Խոսքեր Երաժշտություն
1. "B.Y.O.B.
(Radio edit)" Թանգյան / Մալաքյա Մալաքյան
2. "B.Y.O.B." Թանգյան, Մալաքյան Մալաքյան
Thursday, December 13, 2012
հիմար երգիչներ
Այսօր փողոցով քայլելիս մի մեքենայից ականջս ծակեց մի երգ, որն արդեն իսկ ինձ ծանոթ էր, բայց ինչ-որ բան այն չէր. չափազանց գռեհիկ էր իմ «քիմքի» համար: Քիչ անց հասկացա, որ երգը թուրք հայտնի երգչուհի Սերթաբ Էրեների (2003թ. նա հաղթեց Եվրատեսիլում իր «Every way that I can» երգով) «Back to the beach» երգի հայաֆիկացված, գողացված, աղավաղված տարբերակն է: Մի քիչ էլ անց հասկացա, թե ովքեր են հերթական պլագիատի հեղինակները՝ «ռաբիզի արքա» Թաթուլը և Սուպեր Սաքոն: Ինչպես ցանկացած պլագիատի դեպքում, այս անգամ ևս կրկնօրինակողները մտածել էին, թե ոչ մեկ լսած չի լինի երգի օրիգինալ տարբերակը: Բայց արի ու տես՝ սպասումները չարդարացան:
Խնդրանքս բոլոր երաժիշտներին՝ ստեղծե՛ք նորը և ձերը: Նույնիսկ եթե կրկնօրինակում եք, արե՛ք դա ճաշակով՝ նշելով հեղինակներին:Առաջին հերթին այս երգը գողանալով Թաթուլը իր ինքնարժեքը քցում է, երկրորդ հերթին նա գողանում է թուրքական երգ այսինքն այս արարքով նա ուզում է ասել, որ Հայերը չեն կարող երգեր գրել դրա համար գողանում են թուրքական երգեր:Հայաստանում կան ռաբիզ երգիչներ որոնք գողանում են թուրքերի և ադրբեջացինրի երգերը թարգմանում են հայերեն և երգում են առանց մտածելու որ այդ քայլով իրենք տարածում մեր թշնամիների մշակույթը:Նրանք դա անում են առանց մտածելու, որ դրա պատճառով թուրքերն ու ադրբեջացիները վիրավորում են ամբողջ հայությանը:
Saturday, December 8, 2012
Subscribe to:
Posts (Atom)