THE BEATLES


 Բիթլզի պաշտոնական կայքը

 

 

՝ The Beatles, բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Լիվերպուլքաղաքից: Ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, սիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ): Ինչպես նաև տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ): 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոք-ն-ռոլին, Բիթլզը եկավ իր սեփական ոճին և հնչողությանը: Բիթլզը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտությանը և մասնագետների կողմից ճանաչվել է, որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին, Բիթլզի երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին` «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի, «բիթլմանիա» անունով: Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները: Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ. տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում սիմֆոնիկ ևփսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։
Բիթլզի ստեղծագործությունների մեծամասնությունը ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիիանուններով: Rolling Stone 500 ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): The Beatles ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե: Խումբը նվաճել է 7 Գրեմի մրցանակ: Let it Be ֆիլմը ստացավ երկու Օսկար մրցանակ: Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի, Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
Բիթլզի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել:

I saw her standing there

Hey Jude

here comes the sun

yesterday

whyle my guitar

Let it be

Come togheter

top 50 The beatles songs 

past masters (FULL ALBUM)

In my life

60 The beatles songs

because 

blackbird 

Ֆիլմ որը հիմնված է the beatles-ի երգերի վրա 

Across the universe 

Drive my car 

day tripper 

Sgt. Pepper's Lonely Hearts Club Band- The Beatles  

lucy in the sky with diamonds 

No comments:

Post a Comment