System of a down



SOADTube

SerjtankianTube


System of a down







System of a Down

System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System"), ալտերնատիվ, հայ-ամերիկյան մետալ խումբ, որը ստեղծվել է 1994թ.-ին Լոս-Անջելեսում (ԿալիֆորնիաԱՄՆ): Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ):

Բովանդակություն

 1 Խմբի Պատմությունը
System Of A Down խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին: Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում:Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած՝ նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են՝ Soil։ Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (Բասս-կիթառ)։ Սակայն ընդամենը մի համերգից և մի ջեմ-սեյշնից հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը, ով նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը։ Շավո Օդաջյանը՝ ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դառնում է խմբի բասս-կիթառահարը։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավոյին։ 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30-ին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998 թվականին զբաղեցրին 25-րդ և 28-րդ տեղերը Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթում։ Ալբոմը ներկայացվում էր Slayer-ի և Metallica-ի համերգներին։
Խմբի բոլոր անդամները հայ են: Ինչպես նշում են խմբի անդամների ընկերները՝ հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը։ Բոլորը ծնվել են հայ ընտանիքում։ Ինչպես նշում են խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր։ Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց։ Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին։
Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը: Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը: Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ:
 System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում: Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։
Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում։
Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։
SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն : System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ "Spiders" ("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները։ S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում։ Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից։
2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։
Վերամիավորվել են 2011 թվականին։
Հիմնական հոդվածը՝ System of a Down-ի սկավառակագրություն
Ալբոմներ
Սինգլնե
ՏարեթիվԵրգԱլբոմԿարգավիճակ
1998SugarSystem of a Down
1999SpidersSystem of a Down
2001Chop Suey!ToxicityՈսկի
2002ToxicityToxicity
2002AerialsToxicity
2002InnervisionToxicity
2005B.Y.O.B.MezmerizeՊլատին
2005Question!Mezmerize
2005HypnotizeHypnotizeՈսկի
2006Lonely DayHypnotize
2006Kill Rock'N'RollHypnotize




No comments:

Post a Comment