rock bands

  

                                   DORIANS

Dorians հայկական ռոք խումբը հիմնադրվել է 2008թ հունիսին` Վահագն Գևորգյանի կողմից, ով հանդիսանում է խմբի ներկայիս պրոդյուսերը: 2009թ-ին խումբը մասնակցեց Եվրատեսիլ միջազգային մրցույթի նախընտրական փուլին, որից անմիջապես հետո ձեռք բերեց ճանաչում:


2009թ-ի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավՏարվա Բացահայտումմրցանակին: Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում: [1]
Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո Dorians խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին:
2010թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում: Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեցՏարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011թ-ին նվաճեցՏարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչմրցանակները: [2]
2011թ-ի ապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios),իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio):
2011թ-ի օգոստոսին Dorians-ը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը: [3]
2011թ-ի դեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One” , “Man Number One” մրցանակներին: [4]
Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թ-ի դեկտեմբերի 22-ին: [5]
2012թ-ի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ: Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը:[6][7]
Խմբի անդամներ


                                                              Էմփիրեյ

Empyray-ը հարդ ռոք, հայկական (օրիենտալ) ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով: Խումբը ձևավորվել է 1994-ին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել: 2005-ին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը: 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը` սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ: [1][2][3]2008-ին խումբը թողարկեց «Evolution» տեսաերիզը` 2007 թ. Երևանում կայացած գալա-համերգի ձայնագրությամբ և այդ պահին ունեցած բոլոր տեսահոլովակներով:[4] 2009 թվականին թողարկվեց խմբի երկրորդ` «Հուր է» ստուդիական ալբոմը: 2011 թ. նոյեմբերի 3-ին թողարկվեց խմբի երրորդ "Մեկընդմիշտ" ալբոմը: [5]

Խմբի անունը հունարեն empuros (լատիներեն empyreus, անգլերեն empyrean) բառի ռուսերեն տարբերակի (эмпирей) անգլահունչ արտասանությունն է, էմպիրոսը հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է` լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը[6]:

Սարգիս Մանուկյան - վոկալիստ, խմբի հիմնադիր և ղեկավար, կրթությամբ տնտեսագետ, վերապատրաստվել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ
Կարեն Արզումանյան- կիթառահար, երգերի մեղեդիների հեղինակ, կրթությամբ բժիշկ, ունի միջնակարգ երաժշտական կրթություն, Գիսանե Պալյանի ամուսինն է
Գիսանե Պալյան - դաշնակահարուհի, երգերի տեքստերի հեղինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, Կարեն Արզումանյանի կինն է
Դավիթ Խուրշուդյան - բաս կիթառահար

    

                       Bambir


Բամբիռ խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ "Ջագ" Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), Արմեն Սարգսյանը (բաս-կիթառ), Վլադիմիր Ոսկանյանը (հարվածային գործիքներ), և Թաթուլ Եղիազարյանը (թավջութակ): Խումբը 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին (Բելառուս) ստացավ "Ֆոլկ-երաժշտություն" մրցանակը: 1992-ին հավաքվում է խմբի նոր սերունդըՆարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ), և արդեն հաջորդ տարի շրջագայության մեկնում ԱՄՆ: 2003 թվականին Բամբիռը արժանացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմիցից Լավագույն ռոք-խումբ մրցանակի: 2004-ին Բամբիրը ներկայացրեց "Սալաօ" ռոք-օպերանըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի: Նույն թվականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք-խմբերից, մի շարք համերգներով ելույթ են ունենում Իրանում: 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը: 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին "That's fine with us" երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:[1] 2011թ. ապրիլի 15-ին տեղի ունեցավ առաջին սերնդի «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները: Ալբոմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին: Ձայներիզում տեղ են գտել նաև երկու բանաստեղծների ստեղծագործությունները, 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ): Ըստ Գագիկ Բարսեղյանի, երգաշարը կարծես մի բեմախաղ լինի և այդ բեմախաղը անուն ունի` Հայ-շոտլանդական, կամ պարզապես “Armenian scotch”: Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ստուդիայում, իսկ տպագրվել է ԱՄՆ-ում:

                                     Scars on Broadway


Scars on Broadway, ամերիկյան ալտերնատիվ ռոք-խումբ, System of a Down խմբի կիթառահար Դարոն Մալաքյանի և թմբկահար Ջոն Դոլմայանի երաժշտական նախագիծը: Խմբի առաջին համանուն ալբոմը թողարկվեց 2008 թ. հուլիսի 29-ին, որից հետո խումբը մեկնեց համերգային շրջագայության Եվրոպայով և Ամերիկայում:

                                                                 Nairi

Խումբը կազմավորվել է 2007 թվականի հոկտեմբեր ամսին։ Հիմնադիրներն են Արտաշ Դարբինյանը և Խորեն Միքայելյանը, ովքեր խմբի կազմում են մինչ օրս՝ չնայած նրան, որ այն կազմավորումից հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների։
[խմբագրել]CrossStone (2010)

Խմբի առաջին՝ CrossStone (հայերեն՝ Խաչքար) ալբոմը լույս է տեսել 2010 թվականի հունիսի 4-ին: Այն պարունակում է 6 հեղինակային ստեղծագործություններ, որոնցից մեկը՝ «Շուշիկի»-ն, իրենից ներկայացնում է Կոմիտասի համանուն ստեղծագործության մշակում՝ հևի մետալ ոճում։ Ալբոմն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հասուն, ավանդական հևի մետալ հնչողությամբ՝ ծանր ռիֆերով և մելոդիկ ինստրումենտալ սոլոներով, որոնք համադրվում են հայկական ժողովրդական երաժշտության էլեմենտների հետ։
[խմբագրել]Խմբի անդամները

[խմբագրել]Ներկա կազմը
Արտաշ Դարբինյան - վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ (2007 - ներկա)
Սարգիս Հովակիմյան - վոկալ (2011-ներկա)
Խորեն Միքայելյան - սոլո կիթառ (2007 - ներկա)
Ռոման Պետրոսյան - բաս կիթառ (2010 - ներկա)
Վլադիմիր Աղաջանյան - հարվածայիններ (2010 - ներկա)
[խմբագրել]Նախկին անդամներ
Այդին Դավուդի - վոկալ (2009 - 2010)
Արտավազդ Բաղդասարյան - բաս կիթառ
Ռոման Մնացականյան - վոկալ
Կորյուն Բոբիկյան - հարվածայիններ
Դավիթ Խուրշուդյան - բաս կիթառ
Վլադիմիր Հովհաննիսյան - հարվածայիններ
2011 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Այդին Դավուդին չի հանդիսանում մշտական կազմի անդամ, սակայն ելույթ է ունենում խմբի հետ միասին՝ կենդանի համերգների ժամանակ։
2011թվականի մայիսից խմբի վոկալիստն է Սարգիս Հովակիմյանը, ով նախկինում ելույթ է ունեցել կիթառահար Խորեն Միքայեյանի հետ՝ Scream Of Silence խմբում:

                                Առաջին ռոք խմբերը


 

                                             THE BEATLES

 Բիթլզ, բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Լիվերպուլ քաղաքից: Ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, սիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ): Ինչպես նաև տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ): 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոք-ն-ռոլին, Բիթլզը եկավ իր սեփական ոճին և հնչողությանը: Բիթլզը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտությանը և մասնագետների կողմից ճանաչվել է, որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին, Բիթլզի երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին` «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի, «բիթլմանիա» անունով: Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները: Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ. տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։

Բիթլզի ստեղծագործությունների մեծամասնությունը ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով: Rolling Stone 500 ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): The Beatles ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե: Խումբը նվաճել է 7 Գրեմի մրցանակ: Let it Be ֆիլմը ստացավ երկու Օսկար մրցանակ: Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի, Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։Բիթլզի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել:
Բովանդակություն  [ցույց տալ]
[խմբագրել]Պատմություն [խմբագրել]Խմբի հիմնադրումը (1957-1962)
[խմբագրել]Քարիմանից Բիթլզ                Ոչինչ ինձ չէր հուզել մինչ այն օրը, երբ ես լսեցի Էլվիսին. եթե չլիներ Էլվիսը, չէր լինի և Բիթլզը:
Ջոն Լենոն  Ջոն Լենոնը փոքր տարիքից ապրել է մորաքրոջ` Միմիյի հետ (իսկական անունը` Մերի Էլիզաբեթ), քանզի նրա հայրը` Ալֆրեդ Լենոնը, թողել էր ընտանիքը, իսկ մայրը սեփական ուժերով չէր կարող մեծացնել Ջոնին: Երբ Ջոնը հայտնաբերեց Էլվիսին և ռոք-ն-ռոլը, նրա մոտ մեծ ցանկություններ առաջացան դառնալ երաժիշտ: Մայրը նրան կիթառ և բանջո նվիրեց, և Ջոնը ստեղծեց իր առաջին խումբը Քարիմեն անունով:
1957 թվականի հուլիսի 6-ին Ջոնն իր խմբի հետ համերգ տվեց Սուրբ Փիթեր եկեղեցու համար, իսկ համերգի վերջում Իվան Վոգանը նրան ծանոթացրեց Փոլ Մաքքարթնիի հետ: Փոլը զարմացրեց Ջոնին, կիթառի վրա նվագելով Էդի Քոքրանի Twenty Flight Rock երգը: Այնուհետև, մի քանի օր անց Փոլը ընդունեց Փիթ Շոթոնի` Քերիմեն խմբի անդամներից մեկի առաջարկը` միանալ խմբին:
1958-ի փետրվարին, Փոլի համոզմամբ, խումբ ինտեգրվեց Ջորջ Հարրիսոնը, որպես սոլո կիթառիստ, չնայած որ Լենոնը դեմ էր նրան, տարիքային տարբերության պատճառով: Այսպիսով նորաստեղծ խումբը սկսեց ելույթներ ունենալ Լիվերպուլի սրճարաններում և հետզհետե ճանաչում ձերք բերեց: Նրանք հիմնականում նվագում էին ռոք-ն-ռոլլի արքա` Էլվիս Փրեսլիի, ինչպես նաև Չակ Բերիի, Բադի Հոլիի և Լիթլ Ռիչարդի գործերը, սակայն Փոլը և Լենոնը սկսեցին գրել իրենց հեղինակային երգերը, որոնցից մի քանիսը հետագայում հայտնվեցին Բիթլզի ալբոմներից մեկում: Վերջիններիս ընկերությունը զոդում է մի ընդհանուր ողբերգություն. 1956-ին Փոլի մայրը` Մերին, մահանում է կրծքի քաղցկեղից, իսկ 1958-ին Ջոնն է կորցնում իր մորը` Ջուլիային, որը մահանում է ավտովթարից:
Խմբի անդամները սկսում են նոր անուն մտածել խմբի համար: Բազմաթիվ տարբերակներից` The Beetles, The Silver Beatles, Long John, նրանք ընտրում են The Beatles տարբերակը 1960-ին: Անվանումը վերջնականապես փոխելուց հետո նրանք իրենց առաջին լուրջ հրավերն են ստանում Ալլան Ուիլյամսի կողմից, ելույթ ունենալ Համբուրգում, որտեղ նրանք կհանդիպեն Կլաուս Վորմանին և Աստրիդ Քիրչերին:
[խմբագրել]Հյուրախաղերը դեպի Համբուրգ Բիթլզը Համբուրգում: (ձախից աջ) Մաքքարթտնի, Լենոն, Բեսթ, ՀարիսոնԲրունո Քոշմիդերը` «Ինդրա» և «Քայզերքել» ակումբների սեփականատերը (հաստատություններ, որոնք գտնվում են Համբուրգի Սանկտ-Պոլի «թեժ» թաղամասում), ներգրավվում է Բիթլզին Ալան Ուիլյամսի խնդրանքով:
Գերմանիա մեկնելուց հինգ օր առաջ , 1960-ի օգոստոսի 17-ին, Փիթ Բեսթն ինտեգրվում է խումբ որպես հարվածային, չնայած որ, տարեսկզբից Ստյուարտ Սյութքլիֆն էր բասսիստը:
Սակայն վերջինս ՝ Ջոն Լենոնի ընկերը, ով կարողացավ միանալ խմբին միայն այն պատճառով, որ ուներ բավարար գումար (արվեստագետ, ապագա նկարիչ, ով վաճառել է իր կտավներից մեկը) իրեն գործիք գնելու համար, դրանով նվագել չգիտի: Նա նվագում էր լսարանի ետևում, այնպես, որ տեսանելի չլինի, իսկ երբեմն «նվագում էր» առանց գործիքը հոսանքին միացնելու: Սյութքլիֆը սիրահարվում է Աստրիդ Կիրշերին, որը լուսանկարում էր խմբի առաջին նկարները (որոնք հայտնի են մինչ օրս) և 1961-ին որոշում է մնալ Համբուրգում, իսկ նրա ընկերները վերադառնում են Անգլիա: Նրանց տարբեր հյուրախաղերի ընթացքում դեպի Գերմանիա նրանք շարունակում են համերգներով հանդես գալ Լիվերպուլում, կազմելով երկրպագուների ամուր միջուկ, բայց այնուհանդերձ շարունակում էին մնալ անհայտ Լիվերպուլի նահանգից այն կողմ: Փոլ Մաքքարթնին, որը մինչ այդ կիթառահար էր, ինչպես Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը, դառնում է խմբի բասսիստը (իր երկու ընկերները այնքան էլ շահագրգռված չէին խաղալ այդ դերը) Սյութքլիֆի մահից հետո, որը վախճանվել է 1962-ի ապրիլի 10-ին 21 տարեկանում ուղեղի ցնցումից, Բիթլզի Գերմանիա ժամանումից երեք օր անց, նոր յոթ շաբաթյա պայմանագրի համար, Սթար ակումբում:
Բիթլզ խումբն ընդհանուր հաշվով կատարել է հինգ հյուրախաղ Համբուրգում (1960-ի օգոստոսից մինչ նոյեմբեր, 1961-ի մարտից մինչ հուլիս,1962-ի ապրիլից մինչ մայիս, այնուհետև 1962-ի նոյեմբերին և դեկտեմբերին) որոնցից առաջինն ընդհատվել է Ջորջ Հարիսոնի, Փոլ Մաքքարթնիի և Փիթ Բեստի վերադարձով Անգլիա, քանզի Ջորջն այդ ժամանակ անչափահաս էր, իսկ Փոլին ու Փիթին վտարեցին, որովհետև նրանք ոչ միտումնավոր հրդեհել էին իրենց բնակարանը:

Հանսեատիք քաղաքի ակումբների հանրությանը բավարարելու համար՝ Բիթլզն ընդլայնում է իր ռեպերտուարը, տալով ֆիզիկապես ծանր համերգներ և ընդունելով ամֆետամին` արթուն մնալու համար: Չնայած ամեն ինչի, երիտասարդները ապրում էին դժվար և ոչ հիգիենիկ պայմաններում: Հետագայում Լիվերպուլից ուրիշ խմբեր են հանդես գալիս Համբուրգում, ինչպիսիք են` Ռոյ Սթորմ և Հարիքենս, որի հարվածայինը Ռինգո Սթարն էր: Երկու խմբերն ավելի քան մեկ ամիս՝ 1960-ի հոկտեմբերից նոյեմբերը, Լիվերպուլում կիսվեցին բազմամարդ բեմերով: Գտնվելով Ռիփերբանում մեկ ամսից ավել, Ռինգոն առիթ ունեցավ նվագել նրանց հետ: Կրկին Համբուրգում նրանք ստորագրեցին իրենց ձայնագրման առաջին պայմանագիրը Փոլիդորի մոտ, որպես կիթառահար և երգիչ Թոնի Շերիդանի ուղեկիցներ:
Թոնի Շերիդանի և Բիթ Բրոդերսի «My Bonnie» ձայնասկավառակը հրապարակվել է 1961-ի հոկտեմբերին:
«Ես մեծացել է Համբուրգում, ոչ Լիվերպուլում», ասել է Ջոն Լենոնը: Անրադառնալով այս վաղ շրջանին, նա նաև ասել է, - «Երբ խմբի անդամներն ընկճվում էին, ասում էին ,-«Մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք նվագում ենք տխմարերնի համար, մենք ապրում ենք տխմար միջավայրում », ես ասում էի, -«ու՞ր ենք գնում,ընկերներ», իսկ նրանք-,«Վերև Ջոնի», իսկ ես ,-«Դա որտե՞ղ է», նրանք ,-«Ամենափոփի ամենավերևում», իսկ ես «Ճիշտ է»: Եվ մենք մեզ ավելի լավ էինք զգում»: Նաև, Լենոնի իտերպրետացիան այդ «կաշվե» ժամանակաշրջանի մասին տեղ է գտել նրա Անտալոգիա 1 սկավառակում: «Մեր լավագույն գործերը երբեք չեն ձայնագրվել: Մենք կատարել ենք մաքուր ռոք Համբուրգի և Լիվերպուլի պարային սրահներում: Այն, ինչ մենք էինք անում, ֆանտաստիկ էր... Չկար մեկը, ով կկարողանար մեզ հավասարվել Մեծ Բրիտանիայում»: 2008-ին Համբուրգը մի հրապարակ կոչեց նրանց անունով:
[խմբագրել]Բրայան Էփսթեյնի որոշիչ ներդրումը Բրայան ԷփսթեյնԱնգլիա վերադառնալուց հետո, Բիթլզը ձեռք բերեց թե տեխնիկական, թե բեմական հմտություններ: Երկու նախապատրաստական հյուրախաղերից հետո դեպի Համբուրգ, 1961-ի նոյեմբերի 9-ին Բրայան Էփսթեյնը հանդիպում ունեցավ Բիթլզի հետ Լիվերպուլի Քավերն Քլաբ ստորգետնյա սրճարանում, որտեղ նրանք ելույթ էին ունեցել ավելի քան 300 անգամ մինչև 1963-ի օգոստոսի 3-ը: Էփսթեյնը, որն ուներ երաժշտական խանութ, դարձավ նրանց մենեջերը և հրեց նրանց դեպի պրոֆեսիոնալների շարքեր: Նա խմբին ստիպեց դուրս գալ կաշվե հագուստից, որպեսզի նրանց վրայից մաքրվեր վայրի պատկերը: Այնուհետև խումբը սկսեց հանդես գալ կոստյումներով և իրենց հատուկ սանրվածքներով, ինչպես պրոֆեսիոնալները: Էփսթեյնն այցելեց բազմաթիվ դիսկոգրաֆիկ տներ, խմբի համար ձայնագրության պայմանագիր կնքելու համար, բայց ապարդյուն: Այդ անօգուտ փորձերից մեկը Դեկայի հետ հետագայում դարձավ հայտնի: Սակայն խումբն այնտեղ 1962-ի հունվարի մեկին ձայնագրեցին 15 երգ ընդամենը մեկ ժամում: Ժողովուրդն հետագայում Դեկայի տնօրեն Դիք Ռոուին անվանեց "the man who turned down the Beatles" (մարդը, ով հրաժարվեց Բիթլզից), նրա արտահայտության համար անփորձ մենեջերին, «Գնացեք տուն Լիվերպուլ, պարոն Էփսթեյն, կիթառներով խումբը շուտով կանհետանա»:
[խմբագրել]Ջորջ Մարթինի ինտուիցիանՎերջապես, միայն EMI-ի մասնաճյուղ Պարլոֆոնի պրոդյուսեր, Ջորջ Մարթինին հետաքրքրեց այս խումբը: 1962-ի մայիսին Էփսթեյնը առաջարկեց նրան լսել խմբի Դեկայում արված ձայնագրությունները և նույն թվականի հունիսի 6-ին նրանք ռանդևու ստացան EMI-ի ստուդիաներից մեկում:
Համբուրգի հյուրախաղերից 4 օր անց, որտեղ նրանք վերջացրեցին իրենց պայմանագիրը Սթար Քլաբի հետ, նրանց հրավիրեցին Լոնդոնի կենտրոնում գտնվող EMI ստուդիա: Նրանք առաջին անգամ էին այդ ստուդիայում, որտեղ նրանք անմոռանալի հետք թողեցին: Ջորջ Հարիսոնը հիշում է, - Այդ օրը խմբի անդամները քիչ էր մնում ինձ սպանեին: Ջորջ Մարթինը մեզ հարցրեց, «Կա՞ ինչ որ բան, որ ձեզ դուր չի գալիս», ես նայեցի նրան ու պատասխանեցի, «ամենից առաջ, ինձ դուր չի գալիս ձեր փողկապը», իսկ մյուսները, «Օ ոչ: Մենք փորձում ենք պայմանագիր ստանալ այստեղ»: Բայց Ջորջ Մարթինը նույնպես հումորի զգացում ուներ, և ուշադրություն չդարձրեց: «Դուք առաջին քայլն արեցիք», մեզ ասացին EMI-ի աշխատակազմը:
Այսպիսով, Ջորջ Մարթինն առաջինն էր, ով խմբի մեջ պոտենցիալ նկատեց, սակայն նրան այնքան էլ դուր չէր գալիս Փիթեր Բեսթի ոճը և 1962-ի օգոստոսին, պրոֆեսիոնալ ձայնագրություններից առաջ նա Բեսթին փոխարինեց Ռինգո Սթարով, ով ավելի հմուտ էր իր գործում: Այս մասին խմբի անդամները նույնիսկ չհամարձակվեցին ասել Բեսթին, այդ պարտականությունն իր վրա Էփստեյնը վերցրեց: Բայց այս ամենն անհետևանք չմնաց: Ջորջ Հարիսոնը պատմում է, «Մենք նվագեցինք առանց Փիթի Քավերն Քլաբում, իսկ մարդիկ գոչում էին "Best is the best (Բեսթը լավագույնն է), Ռինգո երբեք, ընդմիշտ Փիտ": Դա շատ տհաճ էր, և ես նույնպես սկեցի գոռալ նրանց վրա. Համերգից հետո մենք դուրս եկանք կացարանից: Անցնելով մի գետնանցումով, ես տեսա մի մարդու, ով դարձավ ինձ և այնպես հարվածեց, որ աչքիս տակը կապտեց»: Նրանք EMI-ում ձայնագրեցին իրենց առաջին սինգլը Love Me Do. Այդ երգի Please Please Me ալբոմում տարբերակի հարվածայինը Էնդի Ուայթն էր` ստուդիաի երաժիշտներից մեկը, իսկ 1962-ի հոկտեմբերի 5-ին դուրս եկած սինգլում այդ դերը պետք է ստանձներ Ռինգո Սթարը: Բայց Ջորջ Մարթինը չէր ուզում նոր ռիսկի գնար վերցնելով մի հարվածայինի, ում գործերը նրա աչքին չէին փայլում: Այսպես EMI-ում ձայնագրված առաջին սինգլն ու առաջին ձայնագրությունն եղավ առանց Ռինգո Սթարի (Փոլ Մաքքարթնին, ով նաև հրաշալի հարվածային էր, փոխարինեց Ռինգոյին նաև Back in the U.S.S.R. և Dear Prudence երգերում:
Ինչ վերաբերվում է Փիթ Բեսթին, նրա հիասթափությունը ստիպեց թողարկել իր սեփական ալբոմը 1965-ին` Best, of the Beatles (ստորակետն իր մեծ նշանակությունն ունի այստեղ):
[խմբագրել]Բիթլամանիա և շրջագայության տարիներ (1963-1966)
 [խմբագրել]«Please Please Me» և «With The Beatles»
Մարտինը ի սկզբանե որոշել էր ձայնագրել նրանց առաջին LP կենդանի ելույթը «Covern» ակումբում, բայց երբ պարզվեց, որ շենքի ակուստիկան համապատասխան չէ, մտածեցին նմանակելովկենդանի ելույթի”, ստեղծել մի ալբոմ` նվազագույն արտադրությամբ, «Abbey Road»-ի մարաթոնային նիստերից մեկի ժամանակ: Տասը երգ ձայնագրվեց ընդամենը 13 ժամվա ընթացքում, 1963թ. փետրվարի 11-ին.
I Saw Her Standing There]
Misery
Anna (Go to Him)
Chains
Boys
Baby It's You
Do You Want to Know a Secret
A Taste of Honey
There's a Place
Twist and Shout
Չորս ուրիշ, արդեն ձայնագրված երգերի հետ այս տաս երգերը կազմեցին «Please Please Me » ալբոմը: «Love Me Do »-ի համեստ հաջողությունից հետո «Please Please Me» ալբոմը ստացավ ավելի մեծ ճանաչում: Թողարկվելով 1963 թվականի հունվարին, այն գրավել է առաջին հորիզոնականը բոլոր ազգային աղյուսակներում, բացառությամբ «Record Retailer»-ի, որտեղ այն գրավել է երկրորդ տեղը: 1963-ի մարտին ալբոմը Բրիտանիայում հասավ առաջին հորիզոնականին, իսկ մինչև 1970 թվականը Բիթլզի տասներկու ստուդիական ալբոմներից ինը Բրիտանիայում նույնպես հասան առաջին հորիզոնականի: Խմբի երրորդ սինգլը` «From Me To You»-ն թողարկվեց ապրիլին, և նույնպես զբաղեցրեց բարձր հորիզոնականներ: Եվ այս սինգլից սկսած հաջորդ վեց տարիների ընթացքում Բիթլզի թողարկված տասնութ սինգլներից տասնյոթը Բրիտանիայում զբաղեցրեցին առաջին հորիզոնականը: Օգոստոսին խմբի թողարկած «She Loves You» սինգլը ունեցավ ամենաարագ վաճառքը Բրիտանիայում, ավելի քան երեք քառորդ միլիոն տպաքանակով չորս շաբաթվա ընթացքում: Դա խմբի առաջին սինգլն էր, որը վաճառվեց միլիոն տպաքանակով, և դարձավ Բրիտանիայում լավագույն վաճառված սինգլ մինչ 1978 թվականը: Աճող հանրաճանաչությունը սևեռեց մամուլի ուշադրությունը նրանց նկատմամբ, որին խմբի անդամները արձագանքեցին անհարգալից և ծաղրողական վերաբերմունքով, որը բնորոշ էր այդ ժամանակվա փոփ երածիշտներին և ավելի էր ոգևորում հանրությանը:
Խումբը տարվա առաջին կեսում կազմակերպեց երեք համերգային շրջագայություն Բրիտանիայում: Չորս շաբաթ տևող շրջագայություն փետրվարին, և երկու երեք շաբաթ տևողությամբ շրջագայություններ մարտին և մայիս-հունիս ամիսների: Նրանց հանրաճանաչություն ձեռք բերելուն զուգնթաց սկսեց «Բիթլամանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը:
Հոկտեմբերի վերջերին խումբը սկսեց հինգօրյա համերգային շրջագայությունը Շվեդիայում, նրանց առաջին արտերկրյա շրջագայությունը: Մինչ ամսի երեսունմեկի նրանց վերադարձը Բրիտանիա, նրանց հանդիսավոր կերպով ճանապարհեցին «Heathrow» օդանավակայանում, հորդ անձրևի տակ կանգնած մի քանի հարյուր գոռացող ֆանատների և մոտ հարյուր լրագրողների կողմից, որոնց մեջ էին նաև լրագրողներ BBC-ից: Հաջորդ օրը սկսեց նրանց չորրորդ շրջագայությունը Բրիտանիայում, որը տևեց վեց շաբաթ: Քանի որ Բիթլմանիան սրվել էր, ոստիկանությունը հարկ համարեց օգտագործել բարձր ճնշմամբ ջրի խողովակներ ամբոխի դեմ Փլայմաուսի համերգից առաջ նոյեմբերի կեսերին:


                                         DEEP PURPLE

Deep Purple (Դիփ Փարփլ), բրիտանական ռոք-խումբ: Ստեղծվել է 1968 թ., Roundabout անվանմամբ։ Նույն տարվա ապրիլին վերանվանվել է Deep Purple (մուգ ծիրանագույն)։ Մեծ ճանաչում ձեռք բերեց 1970 թ.` "In Rock" ալբոմի թողարկումից հետո: Գոյություն ունի մինչ օրս, խմբի կազմում է նշանավոր երգիչ Յան Գիլլանը:
Խումբը համարվում է 1970-ականների ամենահայտնի և ազդեցիկ խմբերից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել հետագա ռոքի հատկապես ծանր ուղղությունների վրա և դարձել հeavy metal ոճի հիմնադիրներից մեկը։
[խմբագրել]Պատմություն

1967թ. երաժիշտ Քրիս Քերթիսը՝ որոշ հաջողությունների հասնելով, մտադրվեց նոր խումբ ստեղծել: Նա ծանոթացավ Ջոն Լորդի հետ, որը ոչ շատ հայտնի մի խմբում ստեղնային գործիքների վրա էր նվագում: Նա Լորդին առաջարկում է միանալ իր խմբին: Կիթառահար Ռիչի Բլեքմորը, որ աշխատում էր Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ևս ընդունում է Քերթիսի առաջարկը և վերադառնում Լոնդոն:
Քերթիսը, Լորդը, և Բլեքմորը հանդիպում են, մի քանի երգ պատրաստում, և հրավիրում են ապագա մենեջերներին` Թոնի Էդվարդսին և Ջոն Քոլլեթին՝ իրենց ունկնդրելու: Մենեջերները գոհ են մնում և սկսվում են նախապատրաստական աշխատանքները: Բայց շուտով Լորդն իր նախկին խմբի հետ մեկնում է շրջագայությունների, և երբ վերադառնում է՝ պարզվում է, որ Քերթիսը անհետացել է: Բլեքմորը նորից վերադառնում է Համբուրգ: Որոշ ժամանակ անց Էդվարդսն ու Քոլլեթը զանգահարում են Լորդին և Բլեքմորին և կրկին առաջարկում հավաքել խումբ: Լորդն ու Բլեքմորը համաձայնվում են:
Մի քանի տասնյակ թեկնածուների լսելուց հետո ընտրությունը կատարվում է հօգուտ Յան Փեյսի` հարվածային գործիքներ, Նիկ Սիմպերի` բաս կիթառ և Ռոդ Էվանսի` վոկալ: Տղաները, Լոնդոնից 40 կմ հեռավորության վրա` գյուղում, վարձել էին մի տնակ իր մերձակա ամբարով, որպեսզի փորձեր անցկացնեին: Խումբը դեռ վերջնական անուն չէր ընտրել: Ռիչի Բլեքմորի առաջարկով հայտնվեց Deep Purple (մուգ կարմիր, բոսորոգույն) անունը` դա նրա տատիկի սիրած երգի անունն էր: Այդ անունը խմբի բոլոր անդամներին դուր եկավ և որոշվեց խումբն անվանել Deep Purple:
Առաջին “Shades of Deep Purple” և երկրորդ “Book of Taliesyn” ձայնասկավառակները չափավոր հաջողություն ունեցան, թերևս միայն “Hush” ստեղծագործությունը “Shades of Deep Purple”-ից որոշ հաջողություն ունեցավ: Երրորդ ձայնասկավառակը “Deep Purple” 1969-ին, նույն ընդունելությանն արժանացավ: Թողարկումից հետո խումբը մեկնեց ԱՄՆ՝ համերգների:
Ռիչի Բլեքմորը, որը խմբի չհայտարարված առաջնորդն էր, դժգոհ էր այն երաժշտական ոճից, որը ընտրել էր խումբը: Ռիչին ավելի ծանր ռոքի կողմնակից էր: Երգիչ Ռոդ Էվանսը և բաս կիթառահար Նիկ Սիմպերը չէին համապատասխանում այդ ոճին և Բլեքմորը համաձայնության գալով Լորդի և Փեյսի հետ` որոշում է փոխարինել Էվանսին և Սիմպերին:
Խմբի նոր անդամներ են դառնում Յան Գիլանը` վոկալ և Ռոջեր Գլովերը` բաս կիթառ: Նոր կազմով, խումբը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կազմակերպում է համերգ. ամբողջ սյուիտը գրված էր Ջոն Լորդի կողմից: 1969-ին Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Ալբերտ-հոլլում տեղի է ունենում համերգ և թողարկվում է “Concert for Group and Orchestr” ձայնասկավառակը, որը դրական գնահատականի է արժանանում քննադատների կողմից:
Դիփ Փարփլի վերելքը սկսվում է 1970թ.՝ “In Rock” ձայնասկավառակով: Այս ձայնասկավառակը դարձավ հարդ ռոքի հենասյուներից մեկը: Ձայնասկավառակը, որը մի քանի շաբաթվա ընթացքում սպառվում է 1.000.000 թվաքանակով, խմբին դասում է մեծագույների շարքին: “Speed King”, “Into the Fire”, “Black Night”, “Child In Time” կոմպոզիցաները, խմբի ծանր ռոք ոճի ու կատարողական բարձր տեխնիկայի ապացույցներն էին` չափազանց հուժկու ռիթմը, Ռիչի Բլեքմորի կիթառային սոլո պարտիաները, ժամանակ առ ժամանակ առաջին պլան մղվող Ջոն Լորդի ստեղնային գործիքը և Յան Գիլանի բարձր ու ճկուն ձայնի մեծ դիապազոնը, որի սահմանները հասնում են մինչև երկրորդ օկտավայիսիհնչյունը:
Դիփ Փարփլը այն քիչ խմբերից էր, որ լուրջ ուշադրություն էր դարձնում երգի բառերին: Վիետնամում շարունակվում էր պատերազմը, բազմաթիվ մեծ ու փոքր այլ պրոբլեմներ էին ծառացած երիտասարդության առջև: Այս ամենը առաջացնում է բողոքի հուժկու ալիք, որին միանում է նաև Դիփ Փարփլը: Նրանց նշանավոր և լավագույն երգերից մեկը` “Child in Time” (Ժամանակի զավակը), վառ արտահայտված հակապատերազմական բնույթ ունի:

Սիրելի զավակ ժամանակի,
Կտեսնես սահմանագիծը, լավն ու վատը բաժանող,
Կտեսնես կույր մարդուն, աշխարհի վրա կրակող,
Սուրում են գնդակները, հունձ հավաքելով:
Եթե դու վատը լինեիր, մահը քեզ չէր հասնի,
Բայց դու փակիր աչքերդ, խոնարհիր գլուխդ և սպասիր
Երբ գնդակը քեզ կհանդիպի:

Երգը շարունակվում է, և բառերին փոխարինում է Գիլանի լացակումած ճիչը, հետո ստեղնային գործիքների և կիթառի ծանրթանձրացողակկորդները: Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը կրկին մեկնում է ԱՄՆ` համերգային շրջագայության:
Դիփ Փարփլը համերգներ է տալիս Քալիֆորնիայում, Արիզոնայում և Թեքսասում: Շրջագայության վերջին ելույթը Ջազի ազգային փառատոնում պետք է կայանար: Համերգների ժամանակ վերջին ելույթը սովորաբար պատվավոր է համարվում, և այս անգամ այդ պատվին արժանացել էր Դիփ Փարփլը: Բայց Դիփ Փարփլի ելույթից առաջ, մենեջեր Տոնի Էդվարդսը իմանում է, որ այդ իրավունքը տվել են Yes խմբին: Խմբի անդամներին դա շատ զայրացնում է: Ռիչի Բլեքմորը որոշում է, ինչ էլ որ լինի` չթողնել այդ: Նա բեմի աշխատակիցներին խնդրում է բեմի վրա բենզին լցնել, և երբ ինքը նշան տա, վառեն: Դիփ Փարփլը արդեն ավարտում էր իր ելույթը և Yes խմբի անդամները մոտեցել էին բեմին: Այդ միջոցին Բլեքմորի նշանով բեմը կրակի են տալիս: Անսպասելի կրակի ալիքը Yes խմբի անդամներին հետ է շպրտում, իսկ Դիփ Փարփլը շարունակում է ելույթը: Մի պահ Ռիչին ինքն է բռնկվում կրակով, բայց կարողանում է հանգցնել: Կիթառը ծխում էր, և Ռիչին ծնկի է իջնում և շարունակում նվագելը, ատամների արանքից մռթմռթալով. - “Մենք վերջինը պետք է ելույթ ունենաինք և այդպես էլ կլինի”:
Բլեքմորի սարքած շոուն տպավորիչ էր, բայց անարդյունավետ: Yes-ը այնուամենայնիվ, որոշ դադարից հետո ելույթ ունեցավ և եզրափակեց համերգը, իսկ Դիփ Փարփլը ստիպված եղավ մի կլորիկ գումար վճարել բեմը և երաժշտական սարքավորումները վնասելու համար:
1971թ. թողարկվեց “Fireball” ձայնասկավառակը: Ճիշտ է “Fireball”-ը քիչ ավելի թույլ ստացվեց, քան “In Rock”-ը, բայց այստեղ էլ տեղ էին գտել հրաշալի կոմպոզիցիաներ` “The Mule”, “Fools”, “No, No, No”: “Deep Purple in Rock”-ով խումբը հասավ փառքի գագաթին, “Fireball”-ով ամրապնդվեց:
Հաջորդ ձայնասկավառակը “Machine Head”-ն էր: 1972թ. խմբի անդամները հավաքվում են Շվեյցարիայի Մոնթերե քաղաքում, որպեսզի ավարտին հասցնեն ձայնագրությունները: Որոշված էր, որ ձայնագրությունը պետք է կատարվի քաղաքի կազինոներից մեկի դահլիճում: Ձայնագրությունից մեկ օր առաջ այդ դահլիճում ելույթ էր ունենալու Ֆրենկ Զապպան և իր խումբը: Դիփ Փարփլի անդամները չէին կարող բաց թողնել այդ հրաշալի երաժշտի ելույթը, և ամբողջ կազմով ներկա էին: Համերգի կեսին հրդեհ է բռնկվում: Բարեբախտաբար զոհեր չեն լինում` բոլորը հասցնում են դուրս գալ դահլիճից, բայց դահլիճը ամբողջովին վառվում է:
Այդ դեպքից հետո, ծնվում է Դիփ Փարփլի ամենանշանավոր “Smoke on the Wather” երգը: Շուտով ձայնագրություններն ավարտվեցին, և “Machine Head”-ը պատրաստ էր: Այն շատ հաջող ստացվեց: Ձայնասկավառակի բոլոր երգերն էլ հրաշալի էին ստացվել և այն իր հզորությամբ կարող էր մրցել “In Rock”-ի հետ: Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը մեկնում է ԱՄՆ` մեծ համերգային շրջագայության:
Շրջագայությունից անմիջապես հետո խումբը պատրաստվում է ձայնագրել հաջորդ` “Who Do We Think We Are?” ձայնասկավառակը, բայց սկսվում են տարաձայնություններ խմբի անդամների միջև և որոշվում է ընդհատել ձայնագրությունները և մեկնել նոր համերգային շրջագայությունների: Առաջինը Ճապոնիան էր: Այստեղ Դիփ Փարփլին ընդունեցին մեծ խանդավառությամբ` ծաղիկներով, նվերներով և խմբի պաստառներով: Դիփ Փարփլը իրեն արդարացրեց` տալով մի քանի մեծ համերգներ, որի արդյունքում ծնվեց “Made in Japan” համերգային ձայնասկավառակը: Ճապոնիայից հետո խումբը նորից ուղևորվում է ԱՄՆ: Հյուրախաղերի ժամանակ էլ Յան Գիլանը որոշում է կայացնում կիսատ մնացած “Who Do We Think We Are?” ավարտին հասցնելուց հետո, հեռանալ խմբից:
Խումբը վերջացնում է հյուրախաղերը, մեկնում Գերմանիա և ավարտին հասցնում կիսատ մնացած “Who Do We Think We Are?”: Ձայնասկավառակը վատը չէր, բայց “In Rock”-ից և “Machine Head”-ից հետո Դիփ Փարփլից ավելին էին սպասում:
Թողարկումից հետո Յան Գիլանը և Ռոջեր Գլովերը հեռանում են խմբից:
Խմբի նոր անդամներն են դառնում Գլեն Հյուզը` բաս կիթառ ու վոկալ և Դեյվիդ Քովերդեյլը` հիմնական վոկալ: Նոր անդամներով Դիփ Փարփլը 1974թ. ձայնագրում է “Burn” ձայնասկավառակը: “Burn”-ը նոր հաջողություն չբերեց, բայց և չհիասթափեցրեց ունկնդիրներին: Դեյվիդ Քովերդեյլի ձայնը իր հզորությամբ չէր կարող մրցել Յան Գիլանի ձայնի հետ, բայց նրա ներկայությունը նոր շունչ տվեց խմբին, նա ընդունվեց Դիփ Փարփլի սիրահարների կողմից: Ձայնասկավառակը բարձր տեղեր գրավեցհիթ շքերթներում”: Թողարկումից հետո խմբին հրավիրում են հերթական հյուրախաղերի` ԱՄՆ: Դիփ Փարփլը որոշում է այս անգամ շրջագայությունները սկսել Եվրոպայից: Մի քանի համերգ տալուց հետո, խումբը մեկնում է ԱՄՆ: ԱՄՆ-ի շրջագայությունը սկսվեց Դեթրոյեթից և ավարտվեց Քալիֆորնիայի ռոք փառատոնով` որտեղ 250.000 հանդիսատեսների առաջ ելույթ ունեցան Emerson, Lake and Palmer-ը, Eagles-ը, Yes-ը և համերգը եզրափակեց Դիփ Փարփլը, Բլեքմորի սարքած հերթական շոուով, որի ժամանակ Ռիչին կիթառով ջարդուփշուր արեց ժամանակ առ ժամանակ իրեն մոտեցող տեսախցիկը և վերջում էլ բեմը կրակի տվեց: Այս համերգը ամբողջությամբ տեսագրվեց ABC հեռուստաընկերության կողմից, և հետագայում թողարկվեց տեսաերիզը:
1974թ. վերջում թողարկվում է հերթական “Stormbringer” ձայնասկավառակը: Ձայնասկավառակում զգացվում էր ոճի փոփոխում դեպի ֆանք և բլյուզ, որը չէր գոհացնում Ռիչի Բլեքմորին, և նա որոշում է հեռանալ խմբից:
1975թ. Ռիչի Բլեքմորը հայտարարում է խմբից հեռանալու մասին: Լորդն ու Փեյսը և մենեջերներ` Էդվարդսն ու Քոլլեթը որոշում են դադարեցնել խմբի գործունեությունը: Դիփ Փարփլը հասել էր այն ամենին, ինչին կարող էր: Այդ մտքի հետ համաձայն չէին Քովերդեյլն ու Հյուզը: Մի անգամ, ուշ երեկոյան, Քովերդեյլը զանգահարում է Լորդին և առաջարկում լսել մի կիթառահարի ձայնասկավառակ, որը ըստ նրա, կարող է Բլեքմորին փոխարինել: Այդ կիթառահարը Թոմի Բոլինն էր: Բայց առաջանում են խնդիրներ: Առաջինը, որ Բոլինը ջազ-ռոք ոճի կիթառահար էր, երկրորդը, նա ամերիկացի էր և ոչինչ չգիտեր Դիփ Փարփլի մասին: Այնուամենայնիվ Լորդը համաձայնվում է, Թոմին էլ ընդունում է Դիփ Փարփլի առաջարկը:
1975թ. ամռանը Դիփ Փարփլը, Թոմի Բոլինի հետ թողարկում է “Come Taste the Band” (Փորձիր ճաշակել խումբը) ձայնասկավառակը: Բոլինը լավ էր նվագում, բայց չկար Դիփ Փարփլի ոճը, դրան նպաստում էին նաև Հյուզն ու Քովերդեյլը: Նաև պարզվում է, որ Թոմի Բոլինը թմրամոլ է: Նա պարբերաբար հերոյին էր օգտագործում, մի անգամ էլ ելույթից առաջ, հերոյինի հերթական չափաբաժինը ընդունելուց հետո, ի վիճակի չի լինում նվագելու: Այս և այլ մեծ ու փոքր խնդիրները լցրեցին համբերության բաժակը և 1976թ մարտի 16-ին Լիվերպուլ քաղաքում տեղի ունեցավ Դիփ Փարփլի վերջին համերգը: Մի քանի ամիս անց` հուլիսի 6-ին, խումբը հայտարարեց կազմալուծվելու մասին որոշումը:
8 տարի անց` 1984թ. Յան Գիլլանի նախաձեռնությամբ, Դիփ Փարփլը հավաքվեց իր դասական դարձած կազմով` Ջոն Լորդ, Ռիչի Բլեքմոր, Յան Փեյս, Ռոջեր Գլովեր, Յան Գիլլան:[4] Խումբը թողարկեց “Perfect Strangers” ձայնասկավառակը, որը դարձավպլատինե”: Դրանից հետո Դիփ Փարփլը մեկնում է հյուրախաղերի: Հաջորդ ձայնասկավառակը` “The House of Blue Light” թողարկվեց 1987-ին: Նույն կազմով խումբը վերաձայնագրում է “Smoke on the Wather” երգը՝ հոգուտ Սպիտակի երկրաշարժից տուժածների: Այս ընթացքում նորից սկսվեցին անհամաձայնությունները խմբի ներսում: Բլեքմորը դժգոհ էր Գիլլանից: Այս մթնոլորտը գնալով սրվում էր և հերթական համերգային` “Nobady’s Perfect” ձայնասկավառակից հետո Գիլլանը կրկին հեռանում է խմբից: Նրա փոխարեն, Բլեքմորի պահանջով հրավիրվում է Ջո Լին Թերները, որը Բլեքմորի հետ աշխատել էր Rainbow խմբում:
Այս կազմով 1990թ. խումբը ձայնագրում է “Slaves & Masters” ձայնասկավառակը: Ձայնասկավառակը ավելի շատ հիշեցնում էր Ռեյնբոու խումբը, անգամ կատակում էին, որ Դիփ Փարփլը դարձել է Ռեյնբոյի մասնաճյուղը: Թողարկումից հետո, խմբի մյուս անդամների ճնշմամբ, Թերները թողնում է խումբը և նորից վերադառնում է Գիլլանը: 1993թ. թողարկվում է “The Battle Rages on…” ձայնասկավառակը և խումբը մեկնում է հերթական շրջագայությունների: Մի քանի համերգ տալուց հետո, Ճապոնիայում կայանալիք համերգից առաջ, Բլեքմորը հեռանում է խմբից, անելանելի վիճակում դնելով խմբին: Սակայն նրան շուտափույթ փոխարինող են գտնում ի դեմս մեկ այլ տաղանդավոր կիթառահարի` Ջո Սաթրիանիի: Դիփ Փարփլը, Սաթրիանիի հետ ավարտին է հասցնում նախատեսված շրջագայությունները:
Շրջագայություններից հետո խումբը նոր կիթառահար է փնտրում: Այդ կիթառահարը դառնում է Սթիվ Մորսը:[5] Խմբի ներսում մթնոլորտը խաղաղվում է և 1996թ. Դիփ Փարփլը թողարկում է իր հաջորդ “Purpendicular” ձայնասկավառակը:
Խումբը պարբերաբար համերգային շրջագայություններ անցկացնելով 1998 ձայնագրում է ևս մեկ` “Abandon” ձայնասկավառակը: 1999թ. կայացավ համերգ սինֆոնիկ նվագախմբի հետ: Այն նվիրված էր “Concert for Group and Orchestre” նախագծի 30 ամյակին: Համերգին մասնակցում են ճանաչված շատ երաժիշտներ: Տարվա վերջին թողարկվեց այդ` “Live at the Royal Albert Hall” համերգային սկավառակը: 2001թ. Ջոն Լորդը ծնկի վիրահատություն տանելուց հետո, թողնում է խումբը: Նրան փոխարինում է Դոն Էյրին: Այս կազմով 2003թ. խումբը ձայնագրում է “Bananas” ձայնասկավառակը: Թողարկումից հետո Դիփ Փարփլը մեկնում է նոր համերգային շրջագայությունների:
2005թ. թողարկվեց ևս մի ձայնասկավառակ` “Rapture of the Deep” և նորից նոր շրջագայություններ` ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան: 2010 մայիսի 25-ին Երևանի մարզահամերգային համալիրում ում կայացավ Deep Purple-ի համերգը: Համերգը հիրավի կարելի էր անվանել պատմական, և ոչ միայն Հայաստանի համար: Դահլիճում ներկա էին բազմաթիվ երկրպագուներ Վրաստանից և Իրանից:

            Ժամանակակից հայտնի ռոք խմբեր

                                                                                                                                                                   

                                                  SYSTEM OF A DOWN

Խմբի Պատմությունը

System Of A Down խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին: Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում:[1] Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած՝ նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են՝ Soil։ Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (Բասս-կիթառ)։ Սակայն ընդամենը մի համերգից և մի ջեմ-սեյշնից հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը, ով նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը։ Շավո Օդաջյանը՝ ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դառնում է խմբի բասս-կիթառահարը։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավոյին։ 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30-ին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998 թվականին զբաղեցրին 25-րդ և 28-րդ տեղերը Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթում։ Ալբոմը ներկայացվում էր Slayer-ի և Metallica-ի համերգներին։
Խմբի բոլոր անդամները հայ են: Ինչպես նշում են խմբի անդամների ընկերները՝ հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը։ Բոլորը ծնվել են հայ ընտանիքում։ Ինչպես նշում են խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր։ Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց։ Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին։
Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը: Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down:[2]
Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը: Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ: System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում: Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։
Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում։
Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։
[խմբագրել]Ստեղծագործություն

SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն : System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ "Spiders" ("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները։ S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում։ Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից։
2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։
Վերամիավորվել են 2011 թվականին։



                                                   NIGHTWISH
Նայթվիշ , ֆինական մետալ-խումբ է, որի երգացանկը հիմնականում անգլերեն է: Այն ստեղծվել է 1996 թվականին Կիտեե քաղաքում: Նախկինում Nightwish-ի ստեղծագործությունները առանձնանում էին նախկին վոկալիստ Տարյա Տուրունենի կանացի օպեռային վոկալի, ստեղնաշարային-սիմֆոնիկ երաժշտության և փաուեր-մետալիծանր կիթառային հիմքի միախառնությմբ: Այդ ոճը հաճախ անվանում են փաուեր-մետալ և սիմֆո-մետալ: Ներկայիս վոկալիստ Անետ Օլզօնի ձայնը զգալիորեն տարբերվում է խմբի նախկին ձայնից:
Չնայած նրան, որ իրենց հայրենիքում նրանք ճանաչվեցին հենց առային սինգլից հետո, համաշխարհային ճանաչում ստացան միայն "Oceanburn" (1998 թ.) և "Wishmaster" (2000 թ.) ալբոմներից հետո, տեսահոլովակների հետ միասին, որոնք հաջողություն ունեցան բոլոր հայտնի հեռուստաալիքներում:
2007 թվականին խումբը թողարկեց նոր ալբոմ "Dark Passion Play", որի ձայնագրման մեջ մասնակցություն ունեցավ նոր վոկալիստ Անետ Օլզոնը: Նա փոխարինման եկավ նախկին վոկալիստ Տարյա Տուրունենին, որը հեռացվել էր խմբից 2005 թվականին:

1 comment: