Tuesday, December 25, 2012

Հայկական ռոք



 ռոք երաժշտության հայկական տարբերակն է, որ սկիզբ առավ 1960-ական թվականների կեսերից Հայկական ԽՍՀ-ում: Երևանում, Լենինականում և Կիրովականում գործում էին համամիութենական մակարդակի մեծաթիվ ռոք-խմբեր և կատարողներ, այդ թվում Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», ևն, Երևանի «Դինամո» դահլիճում տեղի էին ունենում միջհանրապետական ռոք-փառատոներ: Չնայած հետագա պետական ճնշումներին և միջամտություններին (այսպես, Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի հետաքրքիր խմբեր - «Ասպարեզը», որ ալբոմ թողարկեց սովետական «Մելոդիա» ֆիրմայում, և Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը» (Երևանի -"Rock, Rock, Rock" և Սիսիանի փառատոների հաղթող): Սիրված խմբերի թվում էին «Տարերքը», հետագայում ԱՄՆ տեղափոխված "Տեսիլքը" և Արթուր Սահակյանի «Մաքսիմումը» հարդ-ռոք հիթերի իր մեկնաբանություններով:
  Ոստան Հայոցի վոկալիստ՝ Հովհանը, 2007-ի Օգոստոսի 25-ի «Համակարգից Դուրս» Ռոք Փառատոնի ժամանակ1982-ին Լիդայի (Բելոռուսիա) Միջազգային փառատոնում մրցանակ շահեց Լենինականի «Բամբիռ» խումբը:
 1986-ին հայտնվեց հայկական ռոքի թերևս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը- «Ոստան Հայոցը», որ ընդմիջումներով գոյություն ունի մինչ օրս: «Ոստան Հայոցի» նախընտրած ոճը իրենց իսկ շնորհիվ հայացված հարդ-ռոքն է: Խմբի անդամներից Արեգ Նազարյանը Հայաստանի սիրված երաժիշտներից և հնչյունավորողներից է, «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ, մեծ է նրա ներդրումը և հայկական ռոքի ու նրա արիական փիլիսոփայության կազմավորման գործում:
«Dumbarton Oaks»-ը հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ միախառնեց ռոքի ու դասականի տարրերը ինչպես ասենք "Once Upon a Time There Lived a Cadence" կոմպոզիցիայում: Հետագայում ճանաչում ձեռք բերեցին «MDP» և «Oaksenham» խմբերը:
Սկսած 1980-ականներից սեփական երգերի կատարումներով հանդես է գալիս Վահան Արծրունին, որն իր ինքնատիպ ոճով ու հաճախակի համերգներով դարձավ Հայաստանում թե նրա սահմաններից դուրս ճանաչված արվեստագետ: Արծրունին «Գաուդեամուս» երևանյան ռոք-փառատոների կազմակերպիչն էր, որտեղ հանդես էին գալիս «Ոստան Հայոցը», «Strangers»-ը, «Hieronymus Bosch»-ը, մոսկովյան «Կրեմատորին»: Նրա հիմնած «Artsruni»-ն արժանացավ եվրոպական երաժշտագետների բարձր գնահատականին:
«Lav Eli»-ի ղեկավար Գոռ Մխիթարյանը հաջողության հասավ նաև ԱՄՆ-ում:
Ներկայումս ակտիվորեն գործող խմբերից են «The Kings' Cross»-ը, «Alter Ego»-ն, «Նաիրի»-ն և «Empyray»-ը,«Daeron»-ը:
Նոր սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց համարում են հայ-ամերիկյան «Սիսթմ Օֆ Ը Դաուն»-ի հետևորդներ: Երիտասարդների կողմից սիրված խմբերից են «Դորիանս»-ը,«The Beautified Project»-ըՍարդ»-ը, «Բամբիռ»-ը, «Աստծո Բանակը», «Որդան Կարմիր», «Ռեինկարնացիա»-ը և «Արամազդ» սփիդ-մեթալ խումբը:Կան նաև հայկական բլեք (սև)մետալ խմբեր՝ Ռահվիրան,Blood Covenant -ը,Դիվահարը,Բոկռագ Death մետալ խումբը

B.Y.O.B





սինգլ Mezmerize ալբոմից
Թողարկվել է   Օգոստոսի 2, 2005
Ձայնագրվել է փետրվար-մարտ 2003, Cello Studios, Կալիֆորնիա
Ժանր   Ալտերնատիվ մետալ
Տևողություն     4:17
Լեզու   Անգլերեն
Լեյբլ     American Recordings / Columbia Records
Պրոդյուսեր      Ռիք Ռուբին, Դարոն Մալաքյան
System of a Down խմբի սինգլների տարեգրություն
Innervision
«B.Y.O.B.» («Bring Your Own Bombs») ամերիկահայ System of a Down խմբի առաջին սինգլն է իրենց չորրորդ՝ Mezmerize ալբոմից: Երգը նվիիրված է Իրաքյան պատերազմին:
Տեսահոլովակը պատրաստվել է ռեժիսոր Ջեյք Նավաի կողմից: Այստեղ ցուցադրվում են զինվորական խմբավորումներ, որոնք դիմակներով քայլում են քաղաքի միջով, և իրենց վրա երևում են «DIE», «TRUTH», «OBEY» և «GOD» խոսքերը, և իրենց մեջտեղում նվագում է System of a Down խումբը: Կրկներգի ժամանակ խումբը ցույց են տալիս գիշերային ակումբում:

System of a Down խումբը «B.Y.O.B.» երգով հաղթեց Grammy 48-րդ մրցանակաբաշխության «Լավագույն կենդանի կատարում» մրցանակը: [1]
Երգը «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը:
Ըստ «Digital Dream»-ի «Լավագույն 100 կիթառային րիֆֆներ» ցանկում զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը:[2]
Ստանդարտ տարբերակ
#             Անվանում                               Խոսքեր                               Երաժշտություն  
1.            "B.Y.O.B. (Radio edit)"       Թանգյան / Մալաքյա           Մալաքյան         
2.            "B.Y.O.B."                           Թանգյան, Մալաքյան           Մալաքյան         







Thursday, December 13, 2012

հիմար երգիչներ


Այսօր փողոցով քայլելիս մի մեքենայից ականջս ծակեց մի երգ, որն արդեն իսկ ինձ ծանոթ էր, բայց ինչ-որ բան այն չէր. չափազանց գռեհիկ էր իմ «քիմքի» համար: Քիչ անց հասկացա, որ երգը թուրք հայտնի երգչուհի Սերթաբ Էրեների (2003թ. նա հաղթեց Եվրատեսիլում իր «Every way that I can» երգով) «Back to the beach» երգի հայաֆիկացված, գողացված, աղավաղված տարբերակն է: Մի քիչ էլ անց հասկացա, թե ովքեր են հերթական պլագիատի հեղինակները՝ «ռաբիզի արքա» Թաթուլը և Սուպեր Սաքոն: Ինչպես ցանկացած պլագիատի դեպքում, այս անգամ ևս կրկնօրինակողները մտածել էին, թե ոչ մեկ լսած չի լինի երգի օրիգինալ տարբերակը: Բայց արի ու տես՝ սպասումները չարդարացան:
Խնդրանքս բոլոր երաժիշտներին՝ ստեղծե՛ք նորը և ձերը: Նույնիսկ եթե կրկնօրինակում եք, արե՛ք դա ճաշակով՝ նշելով հեղինակներին:Առաջին հերթին այս երգը գողանալով Թաթուլը իր ինքնարժեքը քցում է, երկրորդ հերթին նա գողանում է թուրքական երգ այսինքն այս արարքով նա ուզում է ասել, որ  Հայերը չեն կարող երգեր գրել դրա համար գողանում են թուրքական երգեր:Հայաստանում կան ռաբիզ երգիչներ որոնք գողանում են թուրքերի և ադրբեջացինրի երգերը թարգմանում են հայերեն և երգում են առանց մտածելու որ այդ քայլով իրենք տարածում մեր թշնամիների մշակույթը:Նրանք դա անում են առանց մտածելու, որ դրա պատճառով թուրքերն ու ադրբեջացիները վիրավորում են ամբողջ հայությանը: