Thursday, December 13, 2012

հիմար երգիչներ


Այսօր փողոցով քայլելիս մի մեքենայից ականջս ծակեց մի երգ, որն արդեն իսկ ինձ ծանոթ էր, բայց ինչ-որ բան այն չէր. չափազանց գռեհիկ էր իմ «քիմքի» համար: Քիչ անց հասկացա, որ երգը թուրք հայտնի երգչուհի Սերթաբ Էրեների (2003թ. նա հաղթեց Եվրատեսիլում իր «Every way that I can» երգով) «Back to the beach» երգի հայաֆիկացված, գողացված, աղավաղված տարբերակն է: Մի քիչ էլ անց հասկացա, թե ովքեր են հերթական պլագիատի հեղինակները՝ «ռաբիզի արքա» Թաթուլը և Սուպեր Սաքոն: Ինչպես ցանկացած պլագիատի դեպքում, այս անգամ ևս կրկնօրինակողները մտածել էին, թե ոչ մեկ լսած չի լինի երգի օրիգինալ տարբերակը: Բայց արի ու տես՝ սպասումները չարդարացան:
Խնդրանքս բոլոր երաժիշտներին՝ ստեղծե՛ք նորը և ձերը: Նույնիսկ եթե կրկնօրինակում եք, արե՛ք դա ճաշակով՝ նշելով հեղինակներին:Առաջին հերթին այս երգը գողանալով Թաթուլը իր ինքնարժեքը քցում է, երկրորդ հերթին նա գողանում է թուրքական երգ այսինքն այս արարքով նա ուզում է ասել, որ  Հայերը չեն կարող երգեր գրել դրա համար գողանում են թուրքական երգեր:Հայաստանում կան ռաբիզ երգիչներ որոնք գողանում են թուրքերի և ադրբեջացինրի երգերը թարգմանում են հայերեն և երգում են առանց մտածելու որ այդ քայլով իրենք տարածում մեր թշնամիների մշակույթը:Նրանք դա անում են առանց մտածելու, որ դրա պատճառով թուրքերն ու ադրբեջացիները վիրավորում են ամբողջ հայությանը:Ռաբիզ երգիչներ ես ձեզ չեմ կարող առքելել երգել ռաբիզ երգեր, բայց մի խորհուրդ թարգեք այս գործը քանի-որ ձեր պատճառով հայ երիտասարդությունը ախտոտվում է թուրքական երաժշտությունով:Իսկ եթե դուք չեք կարող թարգել երգել ռաբիզ երգեր ձեզ 2 խորհուրդ թուրքական երգեր մի գողացեք և ձեր երգերի վրա ապուշ բառեր մի կպցրեք

No comments:

Post a Comment